ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը առաջարկներ է արել Ադրբեջանին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ։ Փաշինյանը մանրամասնել է, թե չհամաձայնեցված կետերը որոնք են և որոնք են դրանց լուծումները։

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ չհամաձայնեցված հոդվածներից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն:

Մամուլի ասուլիսում Փաշինյանն անդրադաձել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ դա ամբողջական փաստաթուղթ է, որի մի շարք դրույթներ չեն իրագործվել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը, ինչպես նաև Լաչինի միջանցքի պահպանումը։

Վարչապետը նաև հերքեց այն պնդումները, թե Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում պետք է տեղի ունենա։