
Հայաստանում դադարեցվում է «Էրասմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը
Կրթության նախարարությունը որոշել է հունվարի 1-ից դադարեցնել «Էրազմուս+» կրթական ծրագրի ազգային գրասենյակի գործունեությունը: Նոր գրասենյակի ընտրության գործընթացը մեկնարկել է։ Ընտրության գործընթացի ավարտից և Եվրոպական հանձնաժողովի հաստատումից հետո նոր կազմակերպությունը կկարողանա անմիջապես այս տարվանից սկսել իր գործունեությունը։ Մինչև նոր գրասենյակի ձևավորումը, գրասենյակի աշխատանքային պարտավորությունները կստանձնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Էրազմուս+»-ը ուսանողների փոխանակման ծրագիր է Եվրամիության ֆինանսավորմամբ: Այս ծրագրի միջոցով ուսանողները կարողանում են եվրոպական համալսարաններում շարունակել իրենց կրթությունը կամ վերապատրաստվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել էր «Էրազմուս+» ծրագրի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ այն նախագծերը, որոնց շնորհիվ ուսանողները հասել են եվրոպական համալսարաններ, նպատակին չեն ծառայել, վերածվել են զբոսաշրջության և էական ազդեցություն չեն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա: