ՀայաստանՍոցիալական

Փոփոխություններ Երևանի հասարակական տրանսպորտում․ ի՞նչ են ընդունել ու մերժել նիստին

Երևան քաղաքի ավագանու փետրվարի 11-ի նիստի օրակարգում քննարկման էր դրվել մայրաքաղաքի հասարակական տրանսպոտի գնային համակարգը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեմ էր ավագանու այն որոշմանը, որ մեկ ուղևորության համար սահմանվի 150 դրամ։

Նիստին «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Արամ Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում էր մեկ ուղևորության գինը սահմանել 100 դրամ, ինչպես փետրվարի 1-ից առաջ էր։ Որոշումը ավագանին չընդունեց։ Դեմ էր 30, կողմ՝ 27 ավագանու անդամ։

Բացի դրանից՝ Երևանի ավագանին 33 կողմ և 17 ձեռնպահ ձայներով ընդունեց օրինագիծ, ըստ որի՝ մարտի 1-ից առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն անձինք, 4 և ավելի երեխա ունեցող ծնողները ևս կարող են անվճար օգտվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից։ Ավագանին նաև կողմ քվեարկեց հանրային տրանսպորտով երթևեկելու արտոնություններ սահմանել մայրաքաղաքի հաշվառում չունեցող անձանց համար։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիհորյանը «1 օր» և «7 օր» տոմսերի սահմանափակումներն առաջարկվում է վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ։ 300 դրամ արժողությամբ 90 րոպե տևողությամբ փաթեթի ժամկետն էլ երկարացնել մինչև 180 րոպե։ Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծեց, որ 2200 դրամ արժողությամբ և 30–օրյա ժամկետով 10–անգամյա ուղևորությունն էլ առաջարկվում է դարձնել 2000 դրամ, օգտագործման ժամկետը` 45 օր։ Այս փոփոխությունն էլ ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։