ՀայաստանՔաղաքականություն

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել «Մարտի 1»-ի գործով։ Նախկինում նրան մեղադրում էին հակասահմանադրական ճանաչված, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, սակայն այժմ մեղադրանքն ընդլայնվել է՝ ներառելով պաշտոնեական լիազորություններին անցնելուն օժանդակելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Գևորգյանը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

Նախորդ նիստերում մեղադրողը փոխել էր նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած գործողություններից հետո մեղադրյալի աթոռին են նստած Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանիը։