ԱրցախՔաղաքականություն

Նոր մեղադրանք Ռուբեն Վարդանյանի դեմ

Ադրբեջանում փետրվարի 10-ին և 13-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը: Դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր «մեղադրանքներ» է առաջադրել։ Նա մեղադրվում է արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ։ Մեղադրական վճռում էլ նշված է, որ նա մեղադրվում է 2022 թվականի սեպտեմբերին ապօրինաբար Ադրբեջանի պետական ​​սահմանը Լաչինի միջանցքով հատելու և Ադրբեջանի՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում բնակություն հաստատելու մեջ։ Նշվում է նաև, որ նա հովանավորել է «Ոմա»-ին և նմանատիպ այլ կազմակերպությունների, կապեր հաստատել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ՝ Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնելու համար։

Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։

Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ ընտանիքի միջոցով ահազանգել էր, որ Ադրբեջանում իր նկատմամբ ճնշումներ են գործադրում։ Նա չի մասնակցել հարցաքննություններին, սակայն իրեն ու փաստաբանին ստիպել են ստորագրել կեղծ արձանագրությունների տակ։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ից։ Նրան քրեական օրենսգրքի 16 հոդվածներով 42 մեղադրանք է առաջադրվել։ Վարդանյանը հրաժարվել էր Ադրբեջանի կողմից տրամադրված պաշտպանից և հայտարարել, որ իրենպաշտպանելու իրավունք ունի միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։