ՀայաստանՏնտեսություն

Իրականում որքա՞ն է Հայաստանի պետական պարտքը

Հայաստանի պետական պարտքի մասին քննարկումները համացանցում օրեցօր ավելանում են։ Դրան զուգահեռ՝ այսօր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է մամուլում տարածված թվերը և հայտարարել, որ ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ, այլ մոտ 6 միլիարդ է։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին հրապարակված վիճակագրությունների նայելիս կարելի է տեսնել, որ 12 միլիարդ պարտքը ներքին և արտաքին պարտքերի համագումարն է։

Թվերը ճշտելու համար amnews.am-ը ուսումնասիրել է Ֆինանսների նախարարության համապատատասխան բաժինը։ Պարզվում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 571 միլիոն դրամ կամ 11 միլիարդ 845 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է է 608 միլիոն դրամով կամ 14.5%-ով։ Սակայն այստեղ կարևոր է նշել նաև, որ այդ պարտքը բաժանվում է երկու մասի՝ Կառավարության և Կենտրոնական բանկի։ Ըստ այդմ՝ կառավարության պարտքի ծավալը աճել է 602 միլիոն դրամով կամ 15.2%-ով, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքի ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 600 միլիոն դրամով կամ 2.8%-ով։

Կարևոր է նշել նաև, որ պետական պարտքն էլ իր հերթին է երկու մասի բաժանվում՝ ներքին և արտաքին։ ՀՀ կառավարության 4 միլիարդ 571 միլիոն դրամ պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է ավելի քան 2 միլիարդ 408 միլիոն դրամ (5 միլիարդ 950 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ ներքին պարտքը՝ ավելի քան 2 միլիարդ 163 միլիոն դրամ (5 միլիարդ 343 միլիոն ԱՄՆ դոլար): Այսինքն՝ մամուլում տարածված տեղեկությունները վերաբերում են արտաքին և ներքին պարտքերի համագումարին, և ինֆորմացիան միակողմանի է ներկայացվում։

Ներքին պարտքն այն պարտքն է, որը պետությունը վերցնում է իր երկրի ներսում գործող վարկատուներից՝ ներառյալ բանկերը, ներդրումային հիմնադրամները, կորպորացիաները և քաղաքացիները։ Այս պարտքը կարող է արտահայտվել պետական պարտատոմսերի, վարկերի կամ այլ պարտքային գործիքների տեսքով։ Օրինակ՝ Հայաստանի կառավարությունը թողարկում է պետական պարտատոմսեր, որոնք գնում են հայկական բանկերը կամ քաղաքացիները։

Արտաքին պարտքն այն պարտքն է, որը պետությունը կամ կազմակերպությունը վերցնում է օտարերկրյա ֆինանսական հաստատություններից, կառավարություններից կամ միջազգային կազմակերպություններից (օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից կամ Համաշխարհային բանկից)։