
Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
2025 թվականին համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։ Բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում ոչնչացվել են Արցախի մի շարք բնակավայրեր և մշակութային կոթողներ։ Ավերվել են նաև Քարին տակ և Մոխրենես գյուղերը։
Բնակելի տների հետ ոչնչացվել են նաև գյուղի ներսում եղած պատմամշակութային կոթողները։ Այնտեղ էր գտնվում 1601 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին, Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։
Շենին կամուրջը կառուցվել է գյուղամիջով հոսոց վտակի վրա, որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը:
Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։