
Գյումրիում տրանսպորտի թանկացում չի նախատեսվում
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ առաջիկա տարիներին տրանսպորտի թանկացում Գյումրիում չի լինի։ Մեկ ուղևորության համար քաղաքացիները կշարունակեն վճարել 100 դրամ։
Մինչև Գյումրիում մարդկանց կենսամակարդակը չբարձրանա, գյումրեցին չսկսի լավ ապրել, մանկապարտեզներում ու սպորտդպրոցներում չլինի համապատասխան ջերմաստիճան, կարծում եմ դա ճիշտ չի լինի, և ոչ ոք իրավունք չունի ավելին պահանջելու։
Նա հավելել է, որ Գյումրիի համայնքապետարանում այս պահին առաջնահերթ խնդիր են համարում հանրային տրանսպորտի բարեփոխումը։ Ըստ պաշոտնակատարի՝ նախատեսվում է կանգառներում փակցնել հստակ երթուղիներ՝ ժամային գրաֆիկներով (թղթային տարբերակով)։ Մինասյանը նշել է, որ այս պահին գումարի սղության պատճառով հնարավորություն չունեն պատվիրելու էլեկտրոնային տարբերակները։
Սարիկ Մինասյանը խոստացել է, որ ներքաղաքային տրանսպորտն աշխատելու է մինչև ժամը 21։30: Չնայած դրան՝ Մինասյանը փետրվարի 3-ին հայտարարել էր, որ Գյումրիում տրանսպորտը բոլոր ուղղություններով ձմռանը պետք է աշխատի մինչև ժամը 21:30-ը, մյուս ամիսներին՝ մինչև 22:30-ը: Իսկ այն վարորդները, որոնք չեն հարմարվի այս պահանջի հետ և դեմ կլինեն որոշմանը, այլևս չեն շարունակի իրենց աշխատանքը:
Գյումրիում գործում է ներքաղաքային հինգ տրանսպորտ (թիվ 12, 18, 20, 22, 25, 26): Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումները տեղի են ունենում գազելների միջոցով։