
Գեղարքունիքի մարզում 2023-2024 թվականներին շուրջ 1 միլիոն եվրոյի ու 700 միլիոն դրամի արդիականացման աշխատանքներ են տարվել
Գեղարքունիքի մարզում 2023-2024 թվականների ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ ներդրվել է 1 միլիոն 57 հազար եվրո և 700 միլիոն դրամ։
Սեմյոնովկա, Ծաղկաշեն, Ծաղկունք, Գագարին, Ջրառատ, Գեղհովիտ, Լեռնահովիտ բնակավայրերում և Վարդենիս քաղաքում կառուցվել է 2042 մետր ջրատար։ 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ջրամատակարարման համակարգերի վերակառուցման 3 ծրագիր։
Դրա արդյունքում փաստացի ներդրվել է 290 միլիոն 580 հազար դրամ։ Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման համար ներդրվել է 176 միլիոն 608 հազար դրամ, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցման համար՝ 109 միլիոն 335 հազար դրամ, Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման համար՝ 4 միլիոն 637 հազար դրամ։ Շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում կառուցվել է 6278 գծամետր խողովակաշար և կատարվել է 335 տնային միացում։
Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվել է 2700 գծամետր երկարության ոռոգման ցանց։ Դրա արդյունքում փաստացի ծախսվել է 24 միլիոն դրամ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2024 թվականի ծրագրով ավարտին են հասել մի շարք բնակավայրերի ոռոգման և խմելու ջրի ցանցերի կառուցման աշխատանքները։
Վաղաշեն բնակավայրում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Այն ունի 1460 մետր երկարություն։ Ցանցը նախատեսված է գյուղի տնամերձ հողամասերի 30 տոկոսը ոռոգելու համար։
Արծվանիստ բնակավայրում կառուցվել է 9000 մոտր երկարությամբ խմելու ջրագիծ։ Ինչպես նշում են համայնքապետարանից՝ գյուղում խմելու ջրի խնդիր միշտ եղել է։