ՀայաստանՍոցիալական

Հայաստանում օտարերկրացիները կկարողանան ունենալ Mobile ID և օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից

Հայաստանի կառավարությունը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին ու կացության կարգավիճակ ունեցող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել Mobile ID և օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից։ Mobile ID-ն անձը նույնականացնելու և փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու արդյունավետ գործիք է: Այն նույնականացումը և փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումը դարձնում է հեշտ, արագ ու անվտանգ։

Դրա արդյունքում կստեղծվի նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ապահովման միասնական մեխանիզմ, կբարելավվի Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի մատչելիությունը միջազգային հանրության համար։

Հիմա Mobile ID ստանալու իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները և Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիները։ Օտարերկրացիները կկարողանան ստանալ Mobile ID, եթե անձամբ ներկայանան Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Այնտեղ նույնականացման գործընթաց կիրականացվի։

Գործողություններն իրականացնելուց հետո օտարերկրացին կարող է բջջային կապի օպերատորներից ստանալ SIM կամ USIM քարտ։