
Բռնություն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 06:40-ին գանգուղեղային վնասվածքով Շիրակի մարզի Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Շտապօգնության ծառայության բուժակը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը։ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է բուժակի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժին։