
Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է «Զինաթափման միջազգային համաժողովին»
Հայաստանը, որպես դիտորդ պետություն, մասնակցել է Ժնևում կայացած Զինաթափման համաժողովին՝ հաստատելով իր նվիրվածությունը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի՝ նոր ատոմակայան ստեղծելու ծրագրին և հայտարարել, որ նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները սկսվել են։ Այս պային ուսումնասիրվում են փոքր մոդուլային ռեակտորների առանձնահատկությունները։
Ատոմակայանի մասին հայտարարություններից հետո Միրզոյանը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։