Շուրջ 40 տարի կառուցվող Կապսի ջրամբարը դեռ կառուցվում է
Կապսի և Վեդիի ջրամբարների աշխատանքները կշարունակվեն։ Նախատեսվում է կառուցել ևս 28 փոքր ջրամբարներ։ Հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Կապսի անավարտ ջրամբարը Շիրակի մարզում է։ 1985 թվականից սկսվել էր շինարարական աշխատանքները։ Նախատեսվել էր 4 կմ երկարությամբ ջրափնյա գիծ։ Ծավալը պիտի լիներ 90 միլիոն խմ, ավազանի մակերեսը՝ 430 կա քառ. կմ։
Մինչ 1989 թվականը կատարվել են շինաշխատանքները։ Երկրաշարժից հետո այն ամբողջությամբ դադարեցվել էր։ 2013 թվականին Կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին։ Այն ուղղված էր ջրամբարի վերականգմանը։ Սակայն, աշխատանքներն այդպես էլ չսկսվեցին։
10 տարի անց Կառավարության ու Վերակառուցման վարկերի բանկի (KfW) համաֆինանսավորմամբ կառուցման աշխատանքների համար տրամադրվել էր 95,2 մլն եվրո։ Նախորդ տարվա մայիսին մեկնարկել են շինաշխատանքները։
2025 թվականին ոռոգման համակարգում շինարարական աշխատանքների համար կհատկացվի 30,7 մլրդ դրամ (79 մլն դոլար)։ Վեդիի և Կապսի ջրամբարներից բացի՝ կկառուցվեն 3 ջրամբարներ։ Պատրաստ են 28 փոքր կամ ամենօրյա կարգավորման ջրամբարների նախագծեր։ Փոքր ջրամբարների նպատակն է կարգավորել մեծ ջրի մատակարարումը ջրամբարներից դեպի ջրանցքներ։