ԿրթությունՀայաստան

Ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքըի նախագիծ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։ Այնտեղ ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորում։ Ըստ այդմ՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետական լիազոր մարմնի հետ պետք է համագործակցեն պայմանագրային հիմունքներով՝ իրականացնելով համախումբ սոցիալական շահերի պաշտպանություն:

Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել են նախագծում: Մասնավորապես՝ երիտասարդական կազմակերպություն հասկացությունը սահմանելիս շեշտադրվել է ոչ առևտրային կազմակերպության պահանջը, քանի որ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, «քաղաքացիական սուբյեկտ լինելու համար «ոչ առևտրային» լինելու հանգամանքը էական նշանակություն ունի»:

Վերջին փոփոխությամբ որպես քաղաքականության սուբյեկտ ավելացվել են երիտասարդական նախաձեռնող խմբերը: