Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Այս մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միազգային կոմիտեի գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացել են անձանց պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին: Պահվող անձանց խնդիրները քննարկվել են այդ երկրի իշխանությունների հետ:
Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ տեսակցել էին Ադրբեջանում պահվող հայ գերիներին 2025 թվականի հունվարին։
Նախօրեին հայտարարել էինք, որ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Նա արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել ադրբեջանական ֆարսի դեմ։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
