ՀայաստանՊատահար

Հրդեհ Արգավանդի կահույքի խանութում

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի «Modiliani» խանութում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Տուժածներ չկան։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի արդյունքում է հրդեհը բռնկվել։

Պարզվում է, որ հրդեհը բռնկվել է խանութի 2-րդ հարկում։ Մինչև հրշեջների ժամանումը հրդեհը փորձել են մարել աշխատակիցները։ 2-րդ հարկի գույքը ամբողջությամբ այրվել է։ Մասամբ վնասվել է նաև առաջին հարկը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության ընդհանուր առմամբ 6 մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին: