
Լոռու մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցած երկրաշարժը (տեսանյութ)
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 8-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։ Այդ երկրաշարժից մեկ ժամ հետո կրկին երկրաշարժ է գրանցվել։ Այդ ընթացքում շուրջ 45 հետցնցում է եղել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Լոռու մարզի Գոգարան գյուղում տեսախցիկներից երևում է, թե ինչպիսի ցնցում է եղել երկրաշարժի հետևանքով։
Հայաստանի Ներքին գործերի նախարարության խոսնակը նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։