
Կեղծ էջեր, խաբեություն և 10 միլիոն հափշտակում. բացահայտվել է կիբեռհանցագործություն
Հայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է խոշոր կիբեռխարդախության և փողերի լվացման դեպք, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Պարզվել է, որ նրանք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից տարբեր պատրվակներով պահանջել են գումար։ Նրանք հիմնականում էջերը բացել են ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիների լուսանկարներով։ Գումարները ստանալու համար նրանք նախապես էլեկտրոնային դրամապանակներ են բացել կամ օգտվել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող ընկերություններից։
Ընդհանուր առմամբ՝ նրանք հափշտակել են ավելի քան 10 միլիոն 500 հազար դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը:
Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և երկրից բացակայելու արգելք, իսկ Վ.Ս.-ն կալանավորվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրանք մեղադրվում են խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ։