ՀայաստանՍոցիալական

Վարորդները բարձր երաժշտություն լսելու ու անհարկի ազդանշաններ տալու պատճառով տուգանվելու են

Երևանում և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ուժեղ ձայնային խլացուցիչների կիրառումը խստիվ կարգելվի, անգամ տուգանք կսահմանվի։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով ավտոմեքենայից չափից ավելի բարձր երաժշտություն լսելը օրենքով կարգելվի։ Անհարկի ազդանշան տալը օրվա բոլոր ժամերին, կհամարվի կարգազանցություն։ Խլացուցիչների փոփոխությամբ ձայնի ուժգնացումը կարգելվի, խախտողները կենթարկվեն բարձր տուգանքի։ Առավել խիստ դեպքերում հնարավոր է խախտողի մեքենայից առգրավեն բարձրախոսներն ու ազդանշանները։

Օրենսդրական աշխատանքները մեկնարկել են, խորհրդակցություններն ընթանում են գործընկերների հետ։ Անհրաժեշտությո՞ւն է այս նախագիծը, թե՞ այն սահմանափակում է քաղաքացիների իրավունքը։ Մեկ այլ հարց է, թե ի՞նչ չափորոշիչով են որոշելու ավտոմեքենայից չափից ավելի բարձր երաժշտություն լսելու մակարդակը կամ թե ո՞վ է վերահսկելու օրվա բոլոր ժամերին անհարկի ազդանշան տալը։