
Թուրքիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը երկու մարզիկ կներկայացնի
Թուրքիայի Անթալիա քաղաք մրցման կմեկնեն օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։
Վերջինս նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկին: 36-ամյա Դավթյանը եզրափակիչում հաղթեց օղակներ վարժությունում: Նա հավաքել էր 14.133 միավոր՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի մրցակիցներից։
Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը վերջերս կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության եզրափակչում դարձավ ոսկե մեդալակիր։ Նա հավաքել էր 14,900 միավոր։
Մրցավայր կմեկնեն նաև հավաքականի մարզիչը Հակոբ Սերոբյանն ու մրցավար Արթուր Գյուրջինյանը: Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կկայանա մարտի 20-24-ը: