ԱրցախՄշակույթ

Ստեփանակերտում քանդել են Արցախի կառավարության շենքը

Մարտի 12-ին սոցիալական ցանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները այս անգամ հատուկ տեխնիկայով քանդում են Արցախի կառավարության շենքը։ Ամիսներ առաջ նրանք կառավարության շենքի վրայից հեռացրել էին Արցախի զինանշանը։ Արբանյակային լուսանկարներում կառավարության շենքի ավերումը դեռևս տեսանելի չէ, բայց տեսանյութը կարելի է գտնել տարբեր հարթակներում։

Արցախի Կառավարության շենքը գտնվում էր Ստեփանակերտի կենտրոնում՝ Մխիթար Հերացու փողոցում։ Այն Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել 2023 թվականին՝ Արցախում ադրբեջանական ռազմական գործողություններից հետո։

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունների հավանությամբ 2024 թվականի մարտին քանդվել էր Արցախի Ազգային ժողովի շենքը։ Բացի այդ՝ Արցախի ամբողջ տարածքում քանդվում են վանքեր, որոշ բնակելի շինություններ, թաղամասեր, գերեզմաններ, հիմնահատակ ավերվում են բազմաթիվ գյուղեր։

Սեդա Մարտոյան