ՀայաստանՊատահար

Այրվել է խոտածածկույթ և տան տանիք․ հայտնաբերվել է մոխրացած դի

Մարտի 13-ին, ժամը 13:15-ի սահմաններում Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվել է խոտածածկույթ և տան տանիք։ Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։

Հրդեհի առաջացման հանգամանքները պարզվում են։