ՀայաստանՌազմական

Թրամփն ու Պուտինը զրուցել են․ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ «շատ լավ հնարավորություններ» կան, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել։ Նա հավելել է, որ խնդրել է Պուտինին խնայել «ամբողջովին շրջապատված» ուկրաինական զորքերի կյանքը՝ նկատի ունենալով ուկրաինական ուժերի՝ Կուրսկի շրջանից դուրս գալը։

Սպիտակ տան խոսնակ Կարոլայն Լևիթն ավելի ուշ լրագրողներին ասել է, որ Թրամփը չի խոսել Պուտինի հետ, այլ՝ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիտկովը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կմշակեն իրենց նախագահների միջև հեռախոսազրույցի ժամկետները: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է՝ Մոսկվան և Կիևը պայմանավորվեն արագ հրադադարի շուրջ՝ դադարեցնելու մարտերը մի հակամարտությունում, որը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։