ԱռողջությունՀայաստան

Դեղատներից որոշ դեղեր հետ են կանչվել

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դեղատներից մի շարք դեղեր են հետ կանչվել։ Մարտի 13-ին նման հաղորդագրություն էր տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ըստ այդմ՝ դեղերի հետկանչի կարգադրագիր տրվել մի շարք դեղերի սերիաների համար։ Այդ շարքում են լայնորեն օգտագործվող արյան ճնշումը կարգավոող «Կոնկոր» դեղը և վահանաձև գեղձի համար նախատեսված «Էութիրօքս» հորմոնը։

Մարմնից հայտարարել էին, որ հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն է արձանագրվել և խորհուրդ էին տվել խուսափել տվյալ դեղի օգտագործումից: Միաժամանակ նրանք նշել էին, որ այն էական վնաս չի հասցնում մարդկանց առողջությանը։ Իսկ թե ինչ է նշանակում «էական վնաս» հասցնել, հասկանալի չէ։

Ավելի ուշ՝ մարտի 15-ին, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։

Այստեղից իմանում ենք նաև, որ որոշ դեղերի շրջանառություն դադարեցվել են։