
Առանց դռների, պատուհանների, ջեռուցման համակարգի կառուցապատողները չեն կարող բնակարան վաճառել
Հայաստանում կառուցապատողներին կարգելվի բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման։
Կառավարության մարտի 20-ի որոշումը կօգնի բնակարան գնողներին նորոգման աշխատանքներ չկատարել։ Ներկայումս նման պահանջ չկա, և բնակարան կառուցողները վաճառում են այն առանց հարդարման։ Այն լրացուցիչ ծախս է դառնում գնորդի համար, և անհարմարություն ստեղծում հարևանների համար։
Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է մշակել հարդարման նվազագույն չափանիշները։ Դրանք են՝ դռներ, պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտե շաղախով պատված հատակ, ջեռուցման մարտկոցներ և այլ անհրաժեշտ տարրեր։
Բացի այդ, կսահմանվի, թե արդյոք այս փոփոխությունները կտարածվեն միայն նոր նախագծվող շենքերի, թե նաև արդեն կառուցվողների վրա։