
Հանրային աղմուկի վնասը առողջությանը․ նոր նորմերի կիրառման հեռանկարը
Մարտի 21-ին Խորհրդարանում քննարկվել է հանրային աղմուկի բացասական հետևանքների և նոր օրենսդրական կարգավորումների մասին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով լսումների ժամանակ խոսել է տարբեր հաստատություններում, հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման համար սահմանված նորմերը վերանայելու մասին։
Նախարարը նշել է, որ 2024 թվականին վերանայված «Հանրային առողջության մասին» օրենքում ներառվել են նաև աղմուկի վերաբերյալ կարգավորումներ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է վերանայել սանիտարական և ձայնամեկուսացման քաղաքաշինական նորմերը՝ համեմատելով դրանք միջազգային ստանդարտների հետ՝ հասկանալու համար, թե ինչու դրանք հաճախ չեն պահպանվում:
Մարդիկ երկար ժամանակ է՝ ինչ բողոքում են ոչ միայն զվարճանքի կենտրոններից եկող աղմուկից, այլև մեքենաներից հնչող բարձր երաժշտությունից, այն խախտում է հասարակական անդորրը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթեւեկելը: Այս խնդրի վերաբերյալ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն։ Սակայն օրենսդրական փոփոխությունների իրականացումը հստակ չէ։ Առաջիկա խորհրդարանական քննարկումներից հետո պարզ կդառնա կա արդյոք դրա անհրաժեշտությունը, թե ոչ։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 11-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով քննարկման էր դրվել ավտոմեքենայից չափից ավելի բարձր երաժշտություն լսելը օրենքով արգելելը։