
Apple-ը հաջորդ տարի կթողարկի ծալվող iPhone
Մինչև 2026 թվականը Apple-ը կթողարկի իր առաջին ծալվող iPhone-ը։ Նշվում է, որ Apple-ի ծալովի iPhone-ն իր ոճով նման է լինելու Samsung Galaxy Z Fold-ին, որն օգտագործում է գրքի ոճով ծալվող մեխանիզմ։ Նոր iPhone-ի մեկնարկային արժեքը կսկսի մոտ 2000 դոլարից։ Սա նրան կդարձնի պատմության մեջ ամենաթանկ iPhone-ը։
Ըստ վերլուծաբան Ջեֆ Պուի, սարքը վերջերս մտել է Foxconn նոր արտադրանքի ներդրման (NPI) փուլ, որի զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին: Եթե Apple-ի ծրագրերը մնան անփոփոխ, ապա ծալովի iPhone-ը կհայտնվի iPhone 18-ի շարքում։ Ըստ վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի՝ սմարթֆոնը կունենա 5.5 դյույմանոց արտաքին էկրան և 7.8 դյույմանոց ներքին էկրան, որը նման է iPad mini-ին: iPhone-ի չափը բաց վիճակում կլինի 9-ից 9,5 մմ, ծալված՝ մոտ 4,5-ից 4,8 մմ։
Ծալովի iPhone-ը կօգտագործի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են գերբարակ iPhone 17 Air-ում, որը նախատեսվում է թողարկել այս տարի: iPhone 17 Air-ը կլինի պատմության մեջ ամենաբարակ iPhone-ը, որի հաստությունը ընդամենը 5.5 մմ է: