ՀայաստանՔաղաքականություն

Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը սկսված է

Մարտի 26-ին Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի համահեղինակ Արտակ Զեյնալյանը նշեց, որ պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից և ինստիտուտներից հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին։

Ընդդիմադիր ներկայացուցիչներից Արմենուհի Կյուրեղյանը անդամակցելու գործնթացի մեկնարկի համար անհրաժեշտ է համարում ձևակերպել մեկնարկային քայլերի հաջորդականության, թե ինչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանը անդամակցության շարունակականության համար։ Այս հարցին հստակ պատասխան չհնչեցվեց։

Իր ելույթում Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս քայլը ոչ թե անդամակցություն է Եվրամիությանը, այլ մեկնարկի վերբերյալ գույքագրում է։ Անդամակցությունը լինելու է հանրաքվեով։

Օրենքի ընդունմանy կողմ քվեարկեց 64, իսկ դեմ՝ 7 պատգամավոր։

Սեդա Մարտոյան