
Կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ որոշումը չի ընդունվել
«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված կենսաթոշակները պարենային զամբյուղի արժեքին հավասարեցնելու նախագիծը
32 կողմ 58 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել։
Մինչ հիմնական քվեարկությանը անցնելը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հակոբ Կոջորյանը իր ելույթում նշեց, որ ընդդիմության ներկայացրած այս նախագիծը ինքնանպատակ է։
-Ընդդիմության կողմից ներկայացված նախագիծը նույն թիրախին հասնելու փորձ է, պարզապես օրենսդրական կարգավորմամբ մենք նշել ենք, որ մեր հանձնառության տերն ենք և շարժվում ենք այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Մարտի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը պետք է հավասարեցվի պարենային զամբյուղի արժեքին, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքին։
Սա միակ ծրագիրը չէ, որը մերժվել է իշխանության կողմից։ Կառավարությունը մարտի 13-ին մերժել էր նաև եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմության նախագիծը։