
USAID-ն մինչև հուլիսի կլուծարվի
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնում են, որ մինչև հուլիսի 1-ը USAID-ն կփակվի։ Գործակալության գործառույթների մի մասը կանցնի Պետդեպարտամենտին։ Ծրագրերի մոտ 83 %-ը կփակվեն։ Այս մասին հայտնել է Մարկո Ռուբիոն։
Այսօր Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում անցկացնելու իրենց մտադրության մասին, որը կներառի USAID-ի որոշ գործառույթների փոխանցումը դեպարտամենտի տնօրինությանը մինչև 2025-ի հուլիսի 1-ը։ USAID -ն վաղուց է շեղվել իր սկզբնական առաքելությունից։ Արդյունքում ձեռքբերումները չափազանց փոքր են եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր։ Մենք վերակողմնորոշում ենք մեր արտաքին օգնության ծրագրերը, որպեսզի դրանք ուղղակիորեն համընկնեն Միացյալ Նահանգների և մեր քաղաքացիների համար լավագույնի հետ։
USAID-ը ստեղծվել է Կոնգրեսի իրավասության ներքո՝ 1961 թվականին։ Բայց այն գործում է պետքարտուղարուղարության իրավասության սամաններում։ Նշենք, որ միայն 2023 թվականին ԱՄՆ-ն մոտ 72 միլիարդ օգնություն է տրամադրել տարբեր երկրների։
USAID-ի փակումը վնաս կհասցնի նաև այնտեղ աշխատողներին։ Նրանցից մեծ մասը կզրկվեն աշխատանքից։
Հարկ է նշել, որ դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Դաշնային դատարանի դատավոր Թեոդոր Չուանգը արգելել էր Թրամփի վարչակազմին շարունակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման գործընթացը։ Դատավոր Չուանգը նշել է, որ USAID-ը փակելու Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը։