
Ապրիլի 1-ից սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերը կտրամադրվեն նաև դեղատներից
Առողջապահության նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի միջոցով քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կիրականացնի փոխհատուցում։ Այս որոշումը վերաբերում է սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց։
Մինչ այս, շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից։ Շահառուներին տրամադրվող դեղերի քանակը 247-ն է։
Ծրագիրը պիլոտային է, այսինքն՝ փորձարկման փուլում է գտնվում, և քաղաքացին ցանկության դեպքում կարող է շարունակել դեղերը ստանալ պոլիկլինիկայից։ Ապրիլի 1-ի դրությամբ՝ հարյուրից ավելի դեղատուն միացել է դեղերի պիլոտային ծրագրին: