
Ղրղզստանը դարձել է հայկական արտադրանքի խոշորագույն գնորդը «Wildberries»-ում
2025 թվականի առաջին եռամսյակում «Wildberries» մարկետփլեյսում հայկական արտադրանքի ամենամեծ վաճառքը գրանցվել է Ղրղզստանում։ Ըստ հարթակի տվյալների՝ մեկ տարվա ընթացքում այդ երկրում հայկական ապրանքների պահանջարկը աճել է 96%-ով։
Վաճառքի աճով երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 16% աճով, երրորդում՝ Ուզբեկստանը՝ 6%-ով։ Ղրղզական շուկայում նախընտրում են ինտերիերի դեկորների, ոսկերչական իրերի, սննդամթերքի, սպիտակեղենի և փոքր կահույքի տեսականին։ Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն կենցաղային քիմիայի հայկական ապրանքները, առողջապահական միջոցները, պայուսակներն ու ճամպրուկները, ինչպես նաև գրքերն ու սննդամթերքը։
Ընդհանուր առմամբ, հայկական ընկերությունների վաճառքներն այս տարվա առաջին երեք ամիսներին աճել են 71%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հավելենք, որ վերջին շրջանում «Wildberries»-ը սկսեց հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով, ինչը ևս նպաստել է վաճառքի ծավալների աճին։