
Երևանում ավտոբուսը վրաեթրի է ենթարկել քաղաքացուն
Ապրիլի 14-ին, ժամը 13:25-ի սահմաններում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել։ «MAN» մակնիշի թիվ 36 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսը հետիոտնային անցման վայրում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակչին։
Վթարի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, որի արդյունքներով նա եղել է սթափ։ Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։