
Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
Ապրիլի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ՀՀ տարածքում հիմնական ավտոճանապարհները բաց են, սակայն որոշ հատվածներում դժվարանցանելիությունը պահպանվում է։
Փակ է Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներում նկատվում է մերկասառույց։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ ապահովելով անվտանգ երթևեկություն:
Հայտնի է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սակայն, ըստ նախնական տվյալների, ապրիլի 17-ին մեծ հավանականություն կա, որ ճանապարհը կբացվի՝ շարունակվող մաքրման աշխատանքների շնորհիվ։
Հիշեցնենք, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները այս պահի դրությամբ բաց են։