ՀայաստանՄշակույթ

System of a Down խմբի անդամներից մեկը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, ապա հեռացրել հրապարակումը

System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը Instagram-ի էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն՝ այն ծածկելով կարմիր խաչով։ Նկարին կցված գրառմամբ երաժիշտը հայտարարել է.

Օդաջյանը ավելի ուշ հեռացրել է թե՛ նկարը, թե՛ գրառումը, սակայն մինչ այդ այն հասցրել է լայն տարածում ստանալ սոցիալական ցանցերում և մեդիայում։

Երաժիշտի քայլը հասարակական մեծ արձագանք է ստացել։ Այս պահի դրությամբ հրապարակման հեռացման պատճառների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչել։