ՀայաստանՍոցիալական

Լարսը բաց է, դեպի Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Հայաստանի ներքին գործերի փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Հանրապետության մյուս շրջաններում եղանակային պայմանները բարելավվել են։ Ապրիլի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից և բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար։ Խաչի լեռնանցքում մեծ հերթեր են, քանի որ երթևեկությունն իրականացվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով։