
Հայաստանում տեղադրվել են հետիոտնային անվտանգության մակետներ
Հայաստանի որոշ ճանապարհահատվածներում տեղադրվել են հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը։

