ՀայաստանՍոցիալական

Էլեկտրական մեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկի արտոնությունը կարող է երկարաձգվել

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը պահպանել մինչև 2028 թվականը։

Նախագիծը նախատեսում է արտոնությունը կիրառել այն մեքենաների վրա, որոնք թողարկվել են ոչ ավելի քան երկու տարի առաջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախաձեռնությունը համարել է ռազմավարական նշանակության։ Նրա խոսքով՝ այս քայլը միաժամանակ կխթանի էկոլոգիապես մաքուր մեքենաների ներմուծումը, կթարմացնի Հայաստանի ավտոպարկը և կապահովի գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի արդյունավետ սպառումը։

Թորոսյանն ընդգծել է նաև, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան երկրի ներսում արտադրվում է, ի տարբերություն վառելիքի, որը ներկրվում է։