
Մերձավանի աղմկահարույց սպանության գործով 14 անձ դատարանի առաջ կկանգնեն
Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով 14 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։
Դեպքը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 5-ին, երբ Մերձավան գյուղում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք էր սկսվել։ Ըստ նախաքննության, վիճաբանության ընթացքում Ա.Ղ.-ն ինքնաձիգով կրակ էր բացել Մհեր Ախոյանի կողմնակիցների ուղղությամբ, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը մահացել էր, իսկ Ս.Ն.-ն ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։ Մյուս 13 անձանց մեղադրանքներ են առաջադրվել խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության, առողջությանը թեթև վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության տարբեր դրվագներով։
3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։