ԱշխարհԳիտություն

Amazon-ը տիեզերք է արձակել իր առաջին ինտերնետ արբանյակները

Amazon-ը պաշտոնապես մեկնարկել է իր արբանյակային ինտերնետային ծառայության՝ Project Kuiper-ի գործարկումը՝ տիեզերք ուղարկելով առաջին 27 արբանյակները։

Ընկերության նպատակն է ստեղծել ավելի քան 3,200 արբանյակներից բաղկացած ցանց՝ ապահովելով բարձր արագությամբ ինտերնետային կապ ամբողջ աշխարհում, հատկապես այն վայրերում, որտեղ ինտերնետ հասանելիությունը սահմանափակ է։

Amazon-ը պլանավորում է սկսել ծառայության մատուցումը 2025 թվականի վերջում։

Ինտերնետային արբանյակների գլխավոր գործառույթն այն է, որ նրանք ինտերնետային ազդանշաններ են ստանում և փոխանցում երկրի վրա գտնվող հատուկ կայանների։ Այդ ազդանշանները հասնում են օգտատերերին՝ հատուկ ընդունիչ ափսեների միջոցով։

Չնայած SpaceX ընկերությանը պատկանող Starlink-ը արդեն ունի ավելի քան 8,000 արբանյակ ուղեծրում և սպասարկում է միլիոնավոր օգտատերերի, Amazon-ը վստահ է իր ծրագրի հաջողության վրա՝ շեշտելով, որ գլոբալ ինտերնետային պահանջարկը բավարար է մի քանի ծառայություններ աջակցելու համար։

Սեդա Մարտոյան