ԱշխարհԳիտություն

70 միլիոն տարի անհետացած համարվող «դինոզավր ձուկը» հայտնաբերվել է Ինդոնեզիայում

Երկար ժամանակ անհետացած համարվող կենդանի ձկնատեսակ՝ Latimeria menadoensis-ը (դինոզավր ձուկ) հայտնաբերվել է Ինդոնեզիայի Մալուկու կղզում։ 

2025 թվականի ապրիլին, ծովային կենսաբան Ալեքսիս Շապյուիի գլխավորությամբ ստեղծված արշավախումբը Ինդոնեզիայի Մալուկու արշիպելագում՝ ծովի մակերևույթից մոտ 144 մետր խորության վրա, լուսանկարել է Latimeria menadoensis տեսակի կենդանի նմուշը։ Սա առաջին դեպքն է, երբ այս տեսակն արձանագրվել է Ինդոնեզիայի ջրերում։  

Latimeria menadoensis ձկնատեսակը ընդգրկված է  Միջազգային բնության պահպանության միության ցուցակում որպես խոցելի տեսակ։

Օվկիանոսի խորքերում դեռևս չբացահայտված նմանատիպ կենդանատեսակները կարող են գիտական ուսումնասիրությունների հիմք հանդիսանալ։

Սեդա Մարտոյան