ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազում է

2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ, ինչը 2023 թվականի համեմատ 4.6%-ով պակաս է։

Այս տարվա տվյալներով զբոսաշրջիկները ևս ավելի քիչ են, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զբոսաշրջիկների թվի նվազումը կապում է երկու հիմնականմ խնդիրների հետ։ Առաջինը աշխարհաքաղաքական խնդիրն է։

Էկոնոմիկայի նախարար նշում է, որ որոշ երկրներ Հայաստանի որոշ տարածքներ հայտարարել են «կարմիր գոտի», ինչը նշանակում է, որ այդ երկրները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելել այդ տարածքներ։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմից հետո համարվում են սահմանային գոտի։ Այս հանգամանքը բացասաբար է ազդում զբոսաշրջիկների հոսքի վրա։

Երկորդ խնդիրը, Պապոյանի կարծիքով, տնտեսական է։ Հայաստանի դրամի արժեքը կայուն է, և տուրիստական փաթեթների գները բավականին բարձր են մնում։ Հայաստանում տվյալ տոմսի գինը շարունակում է մնալ նույնը, սակայն զբոսաշրջիկների համար իրենց արժույթով տոմսի գինը թանկանում է։

2024 թվականի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 43%-ը Ռուսաստանից են, այցելուների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, իսկ երրորդ տեղում՝ Իրանը։

Սեդա Մարտոյան