
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է կարատեի Եվրոպայի առաջնությունը
Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը կանցկացվի մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:
Առաջնությանը կմասնակցեն ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ 54 երկրից։
Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին։
Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը,- ասել է նա:
Կարևորելով մայիսի 7-11-ն անցկացվող առաջնության ընթացքը` բանախոսները շեշտել են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թվականի Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:
Հայաստանի հավաքականից առաջնությանը կմասնակցեն Ելենա Գասպարյանը, Ալիսա Խոջայանը, Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Յուրա Զալյանը, Սուրեն Հարությունյանը, Ռոբետ Հովհաննիսյանը, Գոռ Ներսիսյանը, Դավիթ Մակյանը, Միքայել Մխիթարյանը։