ՀայաստանՏնտեսություն

Միջազգային կազմակերպությունը պատրաստ է ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) իր պատրաստակամությունն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Այս մասին հայտարարել է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

IFC-ն նախկինում մասնակցել է Որոտանի ՀԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի և «Մասրիկ Սոլարի» նախագծերին, իսկ 2025 թվականին Ամերիաբանկին հատկացրել է 200 միլիոն դոլար՝ կանաչ նախաձեռնությունների և փոքր բիզնեսների աջակցության համար։

1995 թվականից IFC-ն, որի գլխամասը ԱՄՆ-ում է, Հայաստանում 47 նախագծերում 340 մլն դոլար է ներդրել: Կորպորացիան նաեւ ավելի քան 122 մլն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել առեւտրային գործարքներին, երկրում բիզնես մթնոլորտի բարելավմանն ուղղված խորհրդատվական մի շարք ծրագրեր իրականացրել: