
Հետ ենք գնում դեպի մարտ. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և ջերմաստիճանի անկում
Մայիսի 13-ից Հայաստանի տարածքում սպասվում է կտրուկ եղանակային փոփոխություն։ Ըստ օդերևութաբանների՝ մայիսի 11-ի ցերեկից սկսած Հայաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում, կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-ից 15-ը, ինչպես նաև 16-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ հանրապետության ողջ տարածքում։ Որոշ շրջաններում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտի տեսքով։
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք, — ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։
Մայիսի 12-ից 15-ը կանխատեսվում է օդի ջերմաստիճանի աստիճանական անկում՝ 8-10 աստիճանով։
Երևանում մայիսի 11-ին և 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 13-15-ին ու 16-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։ Մայիսի 16-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։