ՀայաստանՍոցիալական

Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ հաղորդագրության՝ Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։

Շուշան Ասրյան