ՀայաստանՔաղաքականություն

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հոլովակ է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին», Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին անդրադարձել է Կիպրոսի և Լեհաստանի նախագահների հետ, նաև հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Շուշան Ասրյան