ՀայաստանՊատահար

Մարտունիում համայնքին է վերադարձվել հսկայական հողատարածք

Մայիսի 12-ին Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է։ 65 հազար 625 քմ մակերեսով հողամասը՝ 123 միլիոն 224 հազար դրամ կադաստրային արժեքով, պաշտոնապես վերադարձվել է համայնքին։

Տարածքում, որն ավելի քան մեկ տասնամյակ գտնվում էր մասնավոր վարձակալության ներքո, նախկինում կառուցվել էին մի շարք շինություններ։ Սակայն դրանք առանց համապատասխան թույլտվությունների էին հայտնվել հողամասում և համարվել են ինքնակամ կառուցվածքներ։ Ավելին՝ մասնագետների գնահատմամբ, շինությունները եղել են վատ վիճակում, ունեցել են վնասվածության 4-րդ աստիճան և դարձել վթարավտանգ։

Համայնքի ղեկավարի որոշմամբ շինությունները ապամոնտաժվել են, իսկ վարձակալության իրավունքը, որը ձևակերպվել էր դեռևս 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, դադարեցվել է։ Այս որոշումները հիմնված են նաև իրավական գործընթացների վրա, որոնք ընթացել են Գլխավոր դատախազության միջամտությամբ։

Սեդա Մարտոյան