ԱշխարհՔաղաքականություն

Պուտինն առաջարկել է ընդյալնել միջուկային զենքի կիրառման պայմանները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մեջ: Այս մասին հայտնում են Կրեմլից։

Միջուկային զսպման հարցերով մշտական ​​խորհրդաժողովի Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն առաջարկել է միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ որևէ այլ ոչ միջուկային երկրի ագրեսիան Ռուսաստանի դեմ համարել համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։

Թարմացված տարբերակում նշվում է, որ ԱԹՍ-ների և հրթիռների զանգվածային արձակման և սահմանը հատելու մասին հավաստի տեղեկատվություն ստանալուց հետո Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։

Պուտինն ընդգծել է, որ բոլոր հարցերը համաձայնեցված են բելառուսական կողմի հետ և հավելել, որ զենքը կօգտագործվի այն դեպքում, երբ հակառակորդը սպառնալիք հանդիսանա այդ երկրների ինքնիշխանության համար։

Շուշան Ասրյան