
Անչափահաս քրոջն ու եղբորը վրաերթի են ենթարկել․ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում մայիսի 19-ին` 20։50-ի սահմաններում, վրաերթի են ենթարկվել երկու անչափահաս՝ քույր ու եղբայր։ Երեխաները մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Նախնական տվյալներով՝ երեխաներին վրաերթի է ենթարկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ հիվանդանոցի բակում նկատել են ավտոմեքենա։ Այդ ավտոմեքենայի ձախ լուսարձակը վնասված էր։ Հավանական է, որ այդ ավտոմեքենան է եղել վրաերթի մասնակիցը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Մինչ մայիսի 19-ի՝ ժամը 22:50-ը, ոչ ոք ինքնակամ չի ներկայացել իրավապահ մարմիններին։